«Վրացական երազանքի» թիմը կկատարի իր խոստումը և կաջակցի սահմանադրական փոփոխություններին. Անրի Օխանաշվիլի
«Վրացական երազանքի» թիմը կկատարի իր խոստումը և կաջակցի սահմանադրական փոփոխություններին. Անրի Օխանաշվիլի

Խորհրդարանի իրավաբանական հարցերով հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլիի հայտարարությամբ, եթե սահմանադրական փոփոխություններին քվեարկության ժամանակ վտանգ կսպառնի, դա կլինի ընդդիմության պատասխանատվությունը:

Ինչպես լրագրողներին ասել է Օխանաշվիլին, մարտի 8-ի համաձայնագրի էությունը պետք է հասկանան բոլորը:

«Վրացական երազանքի թիմը կկատարի իր խոստումը, և մենք կաջակցենք սահմանադրական փոփոխություններին: Հուսով ենք, որ նրանք, ովքեր մինչ այժմ ասել են, որ կաջակցեն փոփոխություններին, հավատարիմ կմնան իրենց հայտարարությանը: Միայն մեր կուսակցության աջակցությունը բավարար չէ փոփոխություններն ընդունելու համար», – ասել է Օխանաշվիլին: