«Վրացական երազանքի» նկատմամբ թերահավատությունը հասկանալի է, բայց հարց է առաջանում՝ փոխարենն ի՞նչ եք անում. Անա Բուչուկուրի
«Վրացական երազանքի» նկատմամբ թերահավատությունը հասկանալի է, բայց հարց է առաջանում՝ փոխարենն ի՞նչ եք անում. Անա Բուչուկուրի

«Հանուն Վրաստանի» կուսակցության անդամ Անա Բուչուկուրիի խոսքով, իրենք կօգտագործեն բոլոր ձևաչափերն ու մեխանիզմները, եթե նույնիսկ տեսնեն Վրաստանի թեկնածուի կարգավիճակի համար աշխատելու փոքր հնարավորություն։

Բուչուկուրիի խոսքով, այդ իսկ պատճառով իրենք մասնակցում են «Վրացական երազանքի» սկսած աշխատանքային գործընթացին։

Անա Բուչուկուրիի խոսքով՝ հասկանալի է այն թերահավատությունը, որ կա «Վրացական երազանքի» նկատմամբ, սակայն ինքը հարց ունի աշխատանքային խմբին չմասնակցող իր գործընկեր ընդդիմադիրներին, թե դրա դիմաց ինչ են առաջարկում քաղաքացիներին։

«Մենք օգտագործելու ենք բոլոր ֆորմատներն ու մեխանիզմները, հատկապես խորհրդարանական մեխանիզմը, որպեսզի որտեղ գոնե փոքր շանս տեսնենք, աշխատենք, որ Վրաստանը ստանա թեկնածուի կարգավիճակ, այս շանսը հնարավորինս օգտագործվի։ Ուստի, այո, մենք մասնակցում ենք այն նույն հանդիպումներին, որոնք անում է խորհրդարանական ընդդիմությունը ոչ կառավարական հատվածի հետ, և մասնակցում ենք աշխատանքային խմբերին, այն աշխատանքային գործընթացին, որը սկսել է «Վրացական երազանքը։ Ես պատգամավոր եմ և անձամբ պարտավորված եմ օգտագործել խորհրդարանական ամբիոնն ու լծակները։ Հետո ի՞նչ ֆունկցիա ունեմ այստեղ։ Բնականաբար, հարց ունեմ նաև չմասնակցող իմ գործընկեր ընդդիմադիրների հետ, թե դրա դիմաց ի՞նչ են առաջարկում մեր քաղաքացիներին։ Հասկանալի է այն թերահավատությունը, որ կա «Վրացական երազանքի» նկատմամբ։ Սա փաստ է, քանի որ բոլորս էլ լավ գիտենք, թե ինչու «Վրացական երազանք» բառը արժեք չունի, բայց հարց է առաջանում, հետո ի՞նչ եք անում դրա դիմաց»,- ասել է Անա Բուչուկուրին։