«Վրացական երազանքի» գրասենյակի մոտ տեղի ունեցած ցույցին երկու հոգի ձերբակալվել է մանր խուլիգանության և ոստիկանությանը չենթարկվելու համար
«Վրացական երազանքի» գրասենյակի մոտ, որտեղ րոպեներ առաջ ավարտվել է մեծամասնության նիստը, ցույց են անցկացնում «Փոխիր» շարժման անդամները և քաղաքացիական ակտիվիստները:
Ինչպես հայտարարում են «Փոխիր» շարժման անդամները, նրանք կգնան ամենուրդ, որտեղ կհավաքվեն «Վրացական երազանքի» անդամները:
Րոպեներ առաջ ցույցի մասնակիցների և իրավապահների միջև տեղի է ունեցել բախում, որի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է երկու անձի:
Ինչպես հայտարարում են ՆԳՆ-ում, մեկ անձ է ձերբակալվել վարչական իրավախախտումների օրենսգրքի 166-րդ՝ մանր խուլիգանության և 173-րդ՝ ոստիկանի օրինական պահանջի նկատմամբ անհնազանդության հոդվածներով: