«Վրացական երազանքի» Գորիի և Կասպիի մեծամասնական թեկնածու Գիորգի Խոջևանիշվիլին Շինդիսի գյուղում հանդիպել է երիտասարդներին
«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստանի» Գորիի և Կասպիի մեծամասնական պատգամավորի թեկնածու Գիորգի Խոջևանիշվիլին հանդիպել է Շինդիսի գյուղում, բռնազավթված գոտու մոտ ապրող ուսանողներին, ինչպես նաև Գորիում և Կասպիում բնակվող երիտասարդներին:
Պատգամավորի թեկնածուի խոսքով, հանդիպմանը երիտասարդների հետ քննարկել է շրջանում գոյություն ունեցող հնարավորությունները, մարտահրավերները և ծրագրված նախագծերը:
«Իմ երկամյա գործունեության ժամանակաշրջանում մշտապես առաջնահերթ է եղել երիտասարդների, ուսանողների հետ հարաբերությունը: Այժմ ևս, իմ նախընտրական գործունեության ժամանակաշրջանում ակտիվ հանդիպումներ սկսեցի երիտասարդների հետ: Մենք զրուցեցինք տարբեր մարտահրավերների, երիտասարդների համար հետաքրքիր թեմաների, կրթության բարեփոխման շուրջ»,- հայտարարել է Գիորգի Խոջևանիշվիլին: