«Վրացական երազանքի» և ընդդիմության ներկայացուցիչների պլանավորված հանդիպումը հետաձգվեց ևս երկու ժամով
«Վրացական երազանքի» և ընդդիմության ներկայացուցիչների պլանավորված հանդիպումը հետաձգվեց ևս երկու ժամով

«Վրացական երազանքի» և ընդդիմության հանդիպումը ԵՄ պատվիրակության գրասենյակում հետաձգվել է մինչև 19:00-ն: Այդ մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ԵՄ պատվիրակությունից:

Ի սկզբանե հանդիպումը նախատեսված էր 14:00-ին, այնուհետև՝ 17:00-ին, իսկ վերջին տեղեկությունների համաձայն` հետաձգվեց մինչև 19:00-ն: ԵՄ պատվիրակությունը չի հստակեցրել, թե ինչն է հանդիպման հետաձգման պատճառը:

Իշխող թիմի և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը կանցկացվի դեսպանների մասնակցությամբ: Մի քանի ժամ առաջ ԵՄ գրասենյակ ժամանեց Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեդգնանը: Գրասենյակում է նաև ԵՄ դեսպան Կառլ Հարցելը: