«Վրացական երազանքի» և ընդդիմության կուսակցությունների առաջնորդները հանդիպում են անցկացնում ԱՄՆ-ի դեսպանի նստավայրում
«Վրացական երազանքի» և ընդդիմության կուսակցությունների առաջնորդները հանդիպում են անցկացնում ԱՄՆ-ի դեսպանի նստավայրում

«Վրացական երազանքի» և ընդդիմության կուսակցությունների առաջնորդները հանդիպում են Եվրամիության և ԱՄՆ-ի դեսպաններին:

Հանդիպումն ընթանում է Վրաստանում Ամերիկայի դեսպանի նստավայրում: Գոյություն ունեցող տեղեկությամբ, հանդիպմանը մասնակցում են նաև Եվրամիության ադամ երկրների դեսպանները:

Հանդիպմանը մուտք գործելուց առաջ ընդդիմադիր կուսակցության առաջնորդները մամուլի համար կատարեցին մեկնաբանություն:

Ինչպես նշել է «Հայրենասերների դաշինքը» կուսակցության առաջնորդ Իրմա Ինաշվիլին նշել է, կարևոր է, բոլոր միջազգային գործընկերներն իմանան, որ Վրաստանում ընտրությունները ամբողջովին և ամոթալի կերպով կեղծվեցին:

«Մենք մշտապես հանդիպումներ ենք անցկացնում մեր միջազգային գործընկերների հետ, նրանց փոխացում տեղեկություն ընտրական խախտումների մասին: Մենք երբեք չենք հրաժարվել երկխոսությունից, սակայն այդ երկխոսությունը պետք է ունենա արդյունք»,- հայտարարել է Ինաշվիլին:

«Լեյբորիստական կուսակցության» առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին նշել է, որ երկխոսությունը հնարավոր է միայն կրկնակի ընտրություններ անցկացնելու դեպքում:

«Ընտրությունները պետք է կրկի անցկացվեն, այս խորհրդարանը չպետք է կայանա, սա է կեղծված ընտրույունների օբյեկտիվ արդյունքը»,- հայտարարել է Նաթելաշվիլին: