«Վրացական երազանքի» առաջնորդներն Օնի քաղաքում ուսումնասիրել են գավառագիտության թանգարանի նոր շենքի շինարարական աշխատանքները

14:48, 09.10.2020

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն և Ամբրուլաուրիի, Օնիի, Ցագերիի, Մեստիայի և Լենտեխիի մեծամասնական պատգամավորի թեկնածու Գոչա Էնուքիձեն Օնի քաղաքում ուսումնասիրել են գավառագիտության թանգարանի նոր շենքի շինարարական աշխատանքների գործընթացը:

«Վրացական երազանքի» մամլո ծառայության փոխանցմամբ, ընթացիկ նախագծի շրջանակներում կառուցվում է նոր, արդի չափանիշներին համապատասխան թանգարան և կկարգավորվի հարակից տարածքը:

Շենքը լիովին հարմարեցված է սահմանափակ ունակություններով անձանց: Թանգարանի շինարարությունը կավարտվի 2021 թվականի աշնանը: Նախագծի արժեքն է 5,5 միլիոն լարի:

Նմանատիպ