«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն և գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն կայցելեն Սամեգրելոյի տարածաշրջան։ Այս մասին տեղեկություն է տարածում իշխող թիմի մամուլի ծառայությունը։
Նրանց խոսքով, «Վրացական երազանքի» առաջնորդներն աշխատանքային հանդիպումներ կունենան կուսակցության տարածքային կազմակերպության ներկայացուցիչների հետ։
«Հանդիպումների հիմնական թեման լինելու է տեղում տիրող քաղաքական իրավիճակը և կուսակցության հետագա որոշումները»,- հայտնել են կուսակցության մամուլի ծառայությունից։