«Վրացական երազանքի» առաջնորդները վաղվանից սկսում են տարածաշրջանային հանդիպումները
«Վրացական երազանքի» առաջնորդները վաղվանից սկսում են տարածաշրջանային հանդիպումները

«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն, գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն և տարածաշրջանային քարտուղար Դիմիտրի Սամխարաձեն սկսում են տարածաշրջանային հանդիպումները։ Այս մասին տեղեկություն է տարածում «Վրացական երազանքի» մամուլի քարտուղարությունը։

Նրանց տեղեկություններով՝ հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին Բաթումում, հուլիսի 19-ին՝ Քոբուլեթիում, հուլիսի 20-ին՝ Ամբրոլաուրիում։

«Կուսակցության առաջնորդները կհանդիպեն Աջարիայի, Գուրիայի և Ռաճա-Լեչխումի-Քվեմո Սվանեթի մունիցիպալիտետների քաղաքապետերի, Սակրեբուլոյի նախագահների և կուսակցության տեղական ղեկավարների հետ»,- հայտնել են կուսակցության մամուլի ծառայությունից։