«Վրացական երազանքի» առաջնորդները ծաղկեպսակ են դրել  Գիորգի Անծուխելիձեի շիրիմին
«Վրացական երազանքի» առաջնորդները ծաղկեպսակ են դրել Գիորգի Անծուխելիձեի շիրիմին

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կախա Կալաձեն, պաշտպանության նախարար, «Վրացական երազանքի» քաղաքական քարտուղար Իրակլի Ղարիբաշվիլին և Թելավիի, Ախմետայի, Ղվարելիի և Լագոդեխիի ընտրատարածքուսմ «Վրացական երազանքի» մեծամասնական թեկնածու Իրակլի Քադագիշվիլին Ախմետայի մունիցիպալիտետի Քվեմո Ալվանի գյուղում ծաղկեպսակ են դրել Վրաստանի ազգային հերոս Գիորգի Անծուխելիձեի շիրիմին և հարգել 2008 թվականի Ռուսաստան-Վրաստանի պատերազմի ժամանակ զոհված հերոսի հիշատակը:

lV հետևակային բրիգադի կրտսեր սերժանտ Գիորգի Անծուխելիձեն 2008 թվականի օգոստոսյան պատերազմում գերեվարվել էր, նրան անջատողականները տանջամահ էին արել: Անծուխելիձեին հետմահու շնորհվել էր ազգային հերոսի կոչում:

Տեղեկությունը տարածում է «Վրացական երազանքի» մամլո ծառայությունը: