«Վրացական երազանքի» առաջնորդները հանդիպումներ կանցկացնեն Աջարիայի և Սամեգրելո-Զեմո Սվանեթիի մարզերի կուսակցական ակտիվների հետ
«Վրացական երազանքի» առաջնորդները հանդիպումներ կանցկացնեն Աջարիայի և Սամեգրելո-Զեմո Սվանեթիի մարզերի կուսակցական ակտիվների հետ

Մայիսի 22-23-ը «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն, քաղաքական քարտուղար Իրակլի Ղարիբաշվիլին, գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն և տարածաշրջանային քարտուղար Դիմիտրի Սամխարաձեն կայցելեն Աջարիայի և Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջաններ և կհանդիպեն տեղի կուսակցական ակտիվին:

Տարբեր թեմաների հետ մեկտեղ հանդիպումներին կքննարկեն առաջիկա տեղի ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպչական հարցերը:

Հանդիպումը տեղի կունենա մայիսի 22-ին Բաթումիում, իսկ մայիսի 23-ին՝ Զուգդիդիում:

Տեղեկատվությունը տարածում է կուսակցության մամուլի ծառայությունը: