«Վրացական երազանքի» առաջնորդները Բաթումիում  հանդիպում անցկացրեցին կուսակցության Աջարիայի կազմակերպության ակտիվների հետ
«Վրացական երազանքի» առաջնորդները Բաթումիում հանդիպում անցկացրեցին կուսակցության Աջարիայի կազմակերպության ակտիվների հետ

Բաթումիում «Վրացական երազանքի» առաջնորդները, ներառյալ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հանդիպում անցկացրեցին կուսակցության Աջարիայի կազմակերպության ակտիվների հետ:

Կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի խոսքով, հանդիպմանը քննարկվել են ընթացիկ քաղաքական իրադարձությունները և ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստական ​​աշխատանքները:

«Կուսակցության ղեկավարությունը հանդիպումներ է սկսել մարզերում: Այդ թվում, ինքնակառավարման մարմինների ընտրություններին պատշաճ պատրաստվելու համար: Մենք այսօր հանդիպում ունեցանք Աջարիայի ակտիվների հետ: Խոսեցինք մեր ծրագրերի մասին և նրանց հետ քննարկեցինք նաև առկա քաղաքական զարգացումները: Դա էր այսօրվա հանդիպման նպատակը», – ասաց Իրակլի Կոբախիձեն:

Բացի այդ, իշխող թիմում հայտարարում են, որ ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար դեռ կոնկրետ թեկնածուներ չեն քննարկվել, սակայն խորհրդակցություններն արդեն սկսված են: