«Վրացական երազանքը» ժամանակին համապատասխան չի գնահատել այն մարդկանց, որոնք 2012 թվականին կանգնած են եղել քաղաքական ուժի կողքին. Կախա Կալաձե

15:55, 05.11.2018

Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն գտնում է, որ «վրացական երազանքը»  ժամանակին համապատասխան չի գնահատել այն մարդկանց, որոնք 2012 թվականին կանգնած են եղել քաղաքական ուժի կողքին:

Այս հայտարարությունը Կախա Կալաձեն արել է «վրացական երազանքի» նախագահ Բիձինա Իվանիշվիլիի ուղերձը գնահատելու ժամանակ:

«2012 թվականին, երբ տարբերվող կարծիքի պատճառով մարդկանց ձերբակալում էին, ազատում էին աշխատանքից, չնայած դրան «վրացական երազանքի» կողքին կանգնել են բազմաթիվ մարդիկ: Ցավոք նրանց աշխատանքը չի գնահատվել համապատասխան: Դա կարող էր տեղի ունենալ տարբեր ձևերով, սա մեր թերությունն է: Թույլ ենք տվել բազմաթիվ սխալլներ, սակայն ամեն ինչ կուղղենք»,-հայտարարել է Կալաձեն:

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի քաղաքացիներին տեսաուղերձի միջոցով դիմել է այսօր:

 

Նմանատիպ