«Վրացական երազանքը» խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական կոմիտեների նախագահների թեկնածուների վերաբերյալ
«Վրացական երազանքը» խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական կոմիտեների նախագահների թեկնածուների վերաբերյալ

«Վրացական երազանքը» խորհրդակցություններ է սկսել տասներորդ գումարման խորհրդարանական կոմիտեների նախագահների թեկնածուների վերաբերյալ:

Այն հարցի վերաբերյալ, թե ով որ կոմիտեն է ստանձնելու «Վրացական երազանքի» շարքերից, տեղեկատվություն չի հրապարակվել, սակայն ըստ Վրաստանի Առաջին ալիքի տեղեկության, խորհրդակցությունների արդյունքում արդեն որոշվել են մի քանի հավանական թեկնածուներ:

Մասնավորապես, Մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման կոմիտեի նախագահի պաշտոնում  քննարկվում է Սոզար Սուբարի թեկնածությունը, շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների կոմիտեի նախագահի պաշտոնում՝ Մայա Բիթաձեի թեկնածությունը, Եվրոպայի հետ ինտեգրման կոմիտեի նախագահի պաշտոնում՝ Մակա Բոճորիշվիլու պաշտոնը, Դավիթ Սերգեենկոն կարող է զբաղեցնել Առողջապահության և սոցիալական հարցերով կոմիտեի նախագահի պաշտոնը:

Իրակլի Չիքովանիի և Իրակլի Բերայայի թեկնածությունները քննարկվում են պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի պաշտոնում:

Իրավաբանական հարցերով հանձնաժողովի նախագահի դեպքում ընտրություն կարող է կատարվել Միխեիլ Սարջվելաձեի և Շալվա Պապուաշվիլիի միջև:

Ֆինանսաբյուջետային կոմիտեի պաշտոնում քննարկվում է ինչպես Իրակլի Կովզանաձեի, այնպես էլ Պաատա Կվիժինաձեի թեկնածությունները, մինչդեռ արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահի պաշտոնում քննարկվում են Նիկոլոզ Սամխարաձեի և Գիորգի Խելաշվիլիի թեկնածությունները: