«Վրացական երազանքը» վաղը առաջադրելու է վարչապետի թեկնածու
«Վրացական երազանքը» վաղը վարչապետի թեկնածու է առաջադրելու, – ճեպազրույցում ասաց «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:
«Ակնկալվում է, որ վաղը կգումարվի քաղաքական խորհուրդը, եւ կառաջադրվի վարչապետի թեկնածու: Վաղը որոշում կկայացվի», – նշել է Կոբախիձեն:
Այսօր հրաժարական տվեց Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Այդ մասին Գիորգի Գախարիան հայտարարել է կառավարության վարչությունում կայացած հատուկ ճեպազրույցում: