«Վրացական երազանքը» թիմ է, որն ունի նախագահ, ինչու եք զարմանում, երբ կուսակցության նախագահի կարծիքն ունի սահմանիչ նշանակություն. Գիորգի Գախարիա
«Վրացական երազանքը» թիմ է, որն ունի նախագահ, ինչու եք զարմանում, երբ կուսակցության նախագահի կարծիքն ունի սահմանիչ նշանակություն. Գիորգի Գախարիա

Ի՞նչ է նշանակում քվոտա: Մենք խոսում ենք թիմային աշխատանքի մասին, «Վրացական երազանքը» թիմ է, որն ունի նախագահ, ինչու եք զարմացնում, որ կուսակցության նախագահի կարծիքն ունի սահմանիչ նշանակություն, թե ով կհայտնվի ընտրությունների համար նախընտրական ցուցակում: Սա սովորական երևույթ է,- այս մասին Վրաստանի վաչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է պատասխանելով լրագրողի հարցին, թե ե՞րբ է լինելու նախընտրական ցուցակը և ով է լինելու ցուցակում նրա քվոտան:

Թե ում կերաշխավորի Գիորգի Գախարիան, այդ կապակցությամբ վարչապետը նշել է, որ որպես թիմի անդամ, երբ սկսվեն այս քննարկումները, կասի իր ասելիքը, սակայն այս պահին վաղ է խոսել այդ մասին:

«Դեռ շուտ է, խորհրդարանը չի ավարտել իր աշխատանքը, պետք է ընդունվեն կարևորագույն սահմանադրական փոփոխություններ, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, ցուցակի ժամանակը չէ»,- հայտարարել է վարչապետը: