«Վրացական երազանքը» Ռուսթավիում և Բաթումիում ապրիլի 2-ին կայանալիք միջանկյալ ընտրությունների համար մեծամասնական թեկնածուներ է առաջադրել
«Վրացական երազանք» կուսակցությունը Ռուսթավիում և Բաթումիում ապրիլի 2-ին կայանալիք միջանկյալ ընտրությունների համար մեծամասնական թեկնածուներ է առաջադրել։
Ինչպես կուսակցության գրասենյակում կայացած ճեպազրույցում ասել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն, Ռուսթավիի և Գարդաբանիի մունիցիպալիտետների գյուղերում «Վրացական երազանքի» թեկնածուն կլինի Իրակլի Շատակիշվիլին, իսկ Բաթումիի քաղաքային խորհրդի ընտրություններում կուսակցության մեծամասնական թեկնածուն՝ Ռամազ Ջինճարաձեն։
«ԿԸՀ-ի որոշմամբ՝ երեկ նշանակվել են մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունները Ռուսթավիում, Գարդաբանիի ընտրատարածքում, իսկ Բաթումիում, Գոնիո-Կվարիաթի ընտրատարածքում։ Ընտրությունները տեղի կունենան ուղիղ երկու ամսից՝ ապրիլի 2-ին։
Այսօր տեղի է ունեցել «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի նիստը, որում որոշում է կայացվել երկու ընտրություններում առաջադրել «Վրացական երազանք»-ի թեկնածուներին։ Ռուսթավիում և Գարդաբանիի մունիցիպալիտետի գյուղերում մեր թեկնածուն կլինի Իրակլի Շատակիշվիլին, Բաթումիի սակրեբուլոյի ընտրություններում մեր մեծամասնական թեկնածուն կլինի Ռամազ Ջինճարաձեն»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։