«Վրացական երազանքը» ներկայացրել է ընտրական ցուցակի քսանյակը
«Վրացական երազանքը» ներկայացրել է ընտրական ցուցակի քսանյակը

«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան»-ը ներկայացրել է ընտրական ցուցակի առաջին քսանյակը: Քսանյակի անդամների անունները հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Շնորհանդեսը տեղ է ունեցավ «Վրացական երազանք»-ի կենտրոնական գրասենյակում։

Կուսակցության ընտրական ցուցակի առաջին քսանյակի կազմում կլինեն.

Բիձինա Իվանիշվիլի; Իրակլի Կոբախիձե; Իրակլի Ղարիբաշվիլի; Շալվա Պապուաշվիլի; Մամուկա Մդինարաձե; Թեա Ծուլուկիանի; Լաշա Տալախաձե; Վախթանգ Թուրնավա; Մակա Բոչորիշվիլի; Գենո Պետրիաշվիլի; Սոզար Սուբարի; Մարիամ Կվրիվիշվիլի; Անրի Օխանաշվիլի; Նիկոլոզ Սամխարաձե; Էկա Չիչինաձե; Շոթա Բերեկաշվիլի; Լևան Մախաշվիլի; Միխեիլ Կավելաշվիլի; Գիորգի Գաբունյա; Լիկա Շարտավա.

«Մեր ընտրական ցուցակի քսանյակի բաղկացած է քաղաքական թիմի փորձառու և նոր անդամներից, նոր դեմքերից, բոլոր տարիքի ներկայացուցիչներից, տարբեր ոլորտներում աշխատող հաջողակ մարդկանցից»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն թիմը ներկայացնելիս:

2024 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։