«Վրացական երազանքը» ներկայացնող 44 մունիցիպալիտետների ընտրված քաղաքապետերը ստանձնել են իրենց պարտականությունները
«Վրացական երազանքը» ներկայացնող 44 մունիցիպալիտետների ընտրված քաղաքապետերը ստանձնել են իրենց պարտականությունները

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթած 44 մունիցիպալիտետների քաղաքապետերը, որոնք ներկայացնում են «Վրացական երազանքը», հոկտեմբերի 27-ից ստանձնել են պաշտոնը։

Այդ մասին տեղեկություն է տարածում կուսակցության մամուլի ծառայությունը։

44 համայնքների ընտրված քաղաքապետերն են՝ Գարդաբանի – Դավիթ Կարգարեթելի, Մառնեուլի – Քենան Օմարով, Բոլնիս – Դավիթ Շերազադիշվիլի, Դմանիսի – Կոբա Մուրադաշվիլի, Ծալկա – Իլիա Սաբաձե, Թեթրիծղարո – Գիորգի Ծիկլաուրի, Ախմետա – Ալեքսի Փիցխելաուրի, Ղվարելի – Գիվի Զաուտաշվիլի, Լագոդեխի – Ջոնդո Մդիվնիշվիլի, Գուրջաանի – Զուրաբ Ուտիաշվիլի, Սագարեջո – Ավթանդիլ Գուլիկաշվիլի, Սիղնաղի – Մալխազ Բեգիաշվիլի, Դեդոփլիսծղարո – Նիկոլոզ Ջանիաշվիլի, Գորի – Վլադիմիր Խինչեգաշվիլի, Կասպի – Վախտանգ Մաիսուրաձե, Ախալցխա – Իրակլի Լազարաշվիլի, Ասպինձա – Ռոստոմ Մագրաքվելիձե, Բորջոմի – Օթար Արբոլիշվիլի, Ադիգենի – Գոչա Քիմաձե, Ախալքալաք – Մելքոն Մակարյան, Նինոծմինդա – Անիվարդ Մոսոյան, Մցխեթա – Դիմիտրի Զուրաբիշվիլի, Դուշեթի – Մանանա Նարիմանիձե, Ղազբեգի – Բակուր Ավսաջանիշվիլի, Ճիաթուրա – Գիվի Մոդեբաձե, Սաչխերե – Լևան Իվանաշվիլի, Սամտրեդիա – Դավիթ Բախտաձե, Թերջոլա – Լաշա Գոգիաշվիլի, Տղիբուլի – Դավիթ Չերքեզիշվիլի, Վանի – Ալեքսանդր Գոգորիշվիլի, Խարագաուլի – Կոբա Լուրսմանաշվիլի, Խոնի – Լադո Ջուրխաձե, Զեստափոնի – Վասիլ Գվելեսանի, Ամբրոլաուրի – Զվիադ Մխեիձե, Օնի – Սերգո Խիդեշելի, Լենտեխի – Գիա Օնիանի, Աբաշա – Գիգա Գաբելաիա, Մեստիա – Կապիտոն Ժորժոլիանի, Լանչխութի – Ալեքսանդր Սարիշվիլի, Չոխատաուրի – Դավիթ Շարաշիձե, Քոբուլեթի – Լեւան Զոիձե, Քեդա – Ռոլանդ Բերիձե, Շուախևի – Օմար Տակիձե և Խուլո – Վախտանգ Բերիձե: