«Վրացական երազանքը» Նաձալադևիի շրջանում մեծամասնական թեկնածու առաջադրեց Միխեիլ Ղավելաշվիլիին
«Վրացական երազանքը» Նաձալադևիի շրջանում մեծամասնական թեկնածու առաջադրեց Միխեիլ Ղավելաշվիլիին

«Վրացական երազանքը» Միխեիլ Ղավելաշվիլիին առաջադրել է որպես Նաձալադևիի շրջանում մեծամասնական թեկնածու:

Կիկվիձեի այգում կայացած միջոցառմանը կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն նշել է, որ Միխեիլ Ղավելաշվիլին Վրաստանի խորհրդարանում կներկայացնի այս շրջանի բնակիչների շահերը:

«Իհարկե, ընտրությունը հեշտ չեղավ, մենք ստիպված եղանք մի քանի հարցում անցկացնել, ուսումնասիրություններ կատարել: Մենք ուզում էինք ընտրել և լիներ մի անձնավորություն, ով շատ լավ ծանոթ է այս թամասին, ով շատ լավ գիտի բոլոր խնդիրները, բոլոր կարիքները, որոնք անհրաժեշտ են Նաձալադևիի թաղամասում բնակվող մարդկանց: Ուստի, Միխեիլ Ղավելաշվիլին արժանացավ առավել շատ հարգանքի և սիրո, որը մենք կցանկանայինք ձեզ ներկայացնել այսօր: Գուցե Միշան իմ ներկայացնելու կարիքը չունենա, նա տարիներ շարունակ ծառայում է Նաձալադևիի շրջանին: Բայց մի բան կարող եմ ասել, որ միմյանց աջակցությամբ, համատեղ ջանքերով՝ որպես քաղաքապետարան, գամգեոբա, կենտրոնական իշխանություն, մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այն մարտահրավերները, կարիքները և խնդիրները, որոնք դեռևս դեռ գոյություն ունեն Նաձալադևիի շրջանում, արագ և արդյունավետ լուծվեն:

Ես դա խոստանում եմ ձեզ, և դա կարող է ձեզ խոստանալ նաև Միխեիլ Ղավելաշվիլիին, քանի որ մենք շատ մեծ թիմ ենք, որին աջակցում են «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության շարքային զինվորները, ովքեր սրտացավ են մեր երկրի զարգացման և առաջընթացի համար: Ես ցանկանում եմ հաղթանակ մաղթել Միշային, հաջողություն եմ մաղթում նրան և վստահ եմ, որ նա անպայման կհաղթի առաջին փուլում ձեր աջակցությամբ և օժանդակությամբ», – դիմեց Կալաձեն հավաքվածներին:

Բացի այդ, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, դիմելով բնակչությանը, իր խոսքում կոչ արեց ընտրողներին ակտիվ լինել ընտրությունների օրը: