«Վրացական երազանքը» կուսակցական համաժողով է անցկացնում Շիդա Քարթլիում
«Վրացական երազանքը» կուսակցական համաժողով է անցկացնում Շիդա Քարթլիում

«Վրացական երազանքը» շարունակում է կուսակցական համաժողովները մարզերում:

Մցխեթա-Մթիանեթիից հետո իշխող կուսակցության առաջնորդները գտնվում են Շիդա Քարթլիում և հանդիպում են կուսակցության տեղական կազմակերպության անդամների հետ։

«Վրացական երազանք» կուսակցության համաժողովի շրջանակներում կընտրվեն շրջանային կազմակերպության նախագահն ու բյուրոյի անդամները։ Վաղը հանդիպումներ կանցկացվեն Խաշուրիում, Քարելիում և Կասպիում։

Ընդհանուր առմամբ, «Վրացական երազանքը» կանցկացնի 73 կուսակցական համաժողով ողջ երկրում։