«Վրացական երազանքը» կոչ է անում դիտորդական առաքելություններին իրենց զեկույցներում անհապաղ արտացոլել «Ազգային շարժման» առաջնորդ Գիորգի Մումլաձեի տարածած ապատեղեկատվությունը
Ցանկանում ենք պատասխանել «Ազգային շարժման» առաջնորդ Գիորգի Մումլաձեի տարածած ցնցող ստին, թե իբր Զուգդիդիում բեմական կառույցի փլուզման ժամանակ մարդ է ընկել ու մահացել, և այս խայտառակ ու անմարդկային ստի նպատակը փորձել կապ հաստատել «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հետ,- այս մասին ասված է կուսակցության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Ինչպես նշում են «Վրացական երազանք»-ում, հակառակորդները կեղտոտ մեթոդներով փորձում են մոլորեցնել հանրությանը։
«Արմատական ընդդիմությունն այնքան է զարմացած Զուգդիդիում «Վրացական երազանքի» անցկացրած տպավորիչ հանդիպումից, որ նմանատիպ կեղտոտ մեթոդով փորձում են մոլորեցնել հանրությանը։ Բացի այն, որ «Ազգային շարժման» առաջնորդի տարածած ստերը կեղտոտ սադրանք են, մենք այս սուտը համարում ենք նախընտրական գործընթացի վրա վնասակար ազդեցության փորձ։ Ուստի դիտորդական առաքելություններին կոչ ենք անում անհապաղ արտացոլել Մումլաձեի տարածած ապատեղեկատվությունը իրենց զեկույցներում»,- ասվում է հայտարարության մեջ։