«Վրացական երազանքը» իր քաղաքական ընդդիմախոսների դեմ պայքարում է «կագեբեշնիկի» մեթոդներով
Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը Գիորգի Գախարիայի «Կոկաինից կախված» լինելու մասին ապատեղեկատվության և հասարակությանը մոլորեցնելու օրինակ է,- այսպես է գնահատում ընդդիմադիր պատգամավոր Լևան Բեժաշվիլին՝ Գախարիայի հետ կապված «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը:
Նրա խոսքով, «Վրացական երազանքը» իր քաղաքական ընդդիմախոսների դեմ պայքարում է «կագեբեշնիկի» մեթոդներով:
«Վրացական երազանքից» մենք սովոր ենք արդեն, քաղաքական ընդդիմախոսների դեմ ապատեղեկատվության տարածման եղանակներին: Կադրերն ու տեղեկատվությունը այն մասին, թե ինչպես է անվտանգության ծառայությունը լսում հոգևորականներին, լրագրողներին, ուսուցիչներին, «կագեբեշնիկներ» մեթոդներով «Վրացական երազանքի» կողմից երկիրը ղեկավարելու և քաղաքական ընդդիմախոսների դեմ պայքարելու վառ օրինակ է»,- ասաց Լևան Բեժաշվիլին: