«Վրացական երազանքը» դեռևս կողմնորոշված չէ, թե ինչ ձևաչափով կմասնակցի նախագահական ընտրություններին. Թամար Չուգոշվիլի

15:08, 31.07.2018

Խորհրդարանի առաջին փոխխոսնակ Թամար Չուգոշվիլիի հայտարարությամբ, «Վրացական երազանքը» դեռևս կողմնորոշված չէ, թե ինչ ձևաչափով կմասնակցի նախագահական ընտրություններին:

Ինչպես հայտարարել է Չուգոշվիլին, Սալոմե Զուրաբիշվիլին անձամբ պետք է որոշում կայացնի, մասնակցում է թե ոչ ընտրություններին:

«Դա նրա որոշումն է: Մենք որոշում չենք կայացրել, ոչ միայն կոնկրետ անձի շուրջ, այլ այն հարցի շուրջ կհամաձայնենք աջակցել թե ոչ անկախ թեկնածուին: Գործընկերներիս մի մասը գտնում է, որ նախագահի թեկնածուն պետք է լինի մեր թիմի անդամը, իսկ մի մասը գտնում է, որ լավ կլիներ եթե աջակցեինք անկախ թեկնածուին»,-ասել է Չուգոշվիլին:

 

 

Նմանատիպ