«Վրացական երազանք» - Զուգդիդիի քաղաքապետը և նրա տեղակալը հրաժարական են տվել իրենց նկատմամբ ծագած հարցերի պատճառով, անձեռնմխելի անձինք գոյություն չունեն
«Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» քաղաքական միություն Զուգդիդիի քաղաքապետի և նրա տեղակալի կողմից հրաժարական տալու առնչությամբ տարածում է հետաքննություն.
«Վերջին ժամանակաշրջանում Զուգդիդիի մունիցիպալիտետի ղեկավար, այդ թվում որոշ անձանց նկատմամբ ծագել են կոնկրետ հարցեր՝ հանցանք գործելու վերաբերյալ, որը չպետք է մնա անպատասխան:
Համապատասխանաբար, գործով սկսվել է հետաքննություն:
Հենց այդ իրավիճակը հաշվի առնելով, իրենց պաշտոնները լքել են Զուգդիդիի մունիցիպալիտետի քաղաքապետ Լաշա Գոգիան և նրա տեղակալ Գիա Գուլորդավան:
Հետաքննությունը կպատասխանի բոլոր հարցերին և արդյունքներից ելելով, կկայացվեն համապատասխան որոշումներ:
«Վրացական երազանքը բազմիցս հաստատել է գործով, որ իր իշխանության պայմաններում, գոյություն չունեն անձեռնմխելի անձինք և ոչ էլ կարող են գոյություն ունենալ, որպ օրենքի առջև բոլորը հավասար են»,- ասվում է «Վրացական երազանք»-ի հայտարարությունում:
Զուգդիդիի քաղաքապետ Լաշա Գոգիան հրաժարականի մասին տեղեկությունը երեկ տարածել էր սոցիալական ցանցով: Այսօր հրաժարական էր տվել նրա առաջին տեղակալ Գիա Գուլորդավան: Դրա հետ մեկտեղ, ինչպես Առաջին ալիքին հայտնել են պետական անվտանգության ծառայությունում, Զուգդիդիի նախկին քաղաքապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել կաշառք վերցնելու փաստով: Գոյություն ունեցող տեղեկությամբ, գործը վերաբերում է գործարարներից մեկից հողի օրինականացման դիմաց ստացած կաշառքին: