«Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» խմբակցությունը լսելու է վարչապետի և նախարարների թեկնածուներին
«Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» խմբակցությունը լսելու է վարչապետի և նախարարների թեկնածուներին

Վրաստանի խորհրդարանում այսօր վարչապետի և նախարարի թեկնածուներին կլսվեն խմբակցության ձևաչափով:

«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» խմբակցությանը, վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիան, առաջադրված թեկնածուների հետ միասին կներկայացնի կառավարության ծրագիրն ու ապագա տեսլականները:

Խմբակցության բոլոր պատգամավորները հնարավորություն կունենան ծրագրի վերաբերյալ հարցեր ուղղել տարբեր ոլորտների և ուղղությունների նախարարի թեկնածուներին, ինչպես նաև վարչապետի թեկնածուին:

Երկու օր օրենսդիր մարմնում լսում էին նախարարների թեկնածուներին և ծանոթանում նրանց կողմից ներկայացված կառավարական ծրագրի հետ: Վաղը ՝ արտահերթ լիագումար նիստում, պատգամավորները վստահություն կհայտնեն կառավարության կազմին ու կառավարական ծրագրին:

«Խորհրդարանի կանոնակարգի համաձայն, այն բանից հետո, երբ վարչապետի թեկնածուն ներկայացրեց կառավարության կազմը և այն թեկնածուներին, ովքեր պետք է պաշտոններ զբաղեցնեն կառավարությունում, խորհրդարանի կողմից վստահության հայտարարելու հիման վրա սկսվեցին հանձնաժողովի լսումները, երկու օրվա հանձնաժողովներում լսել են թեկնածուներին, իսկ այսօր լսումները կշարունակվեն խմբակցության ձևաչափով,  վարչապետի թեկնածուի գլխավորությամբ, կառավարության բոլոր անդամների լսումները, որի ընթացքում խմբակցության բոլոր պատգամավորները հնարավորություն կունենան հարցեր տալ ծրագրի վերաբերյալ, որը կենտրոնացված է եվրոպական պետություն կառուցելու վրա:

Երբ «Վրացական երազանքը» հոկտեմբերի 1-ին ներկայացրեց կուսակցության ծրագիրը, այնտեղ հայտարարվել էր, որ մեր կառավարման հաջորդ չորս տարիներին երկրի զարգացումը, որին աջակցում է բնակչության մեծ մասը, պետք է գնա եվրոպական ինտեգրման տեսանկյունից և 2024 թվականին մենք պետք է դիմում ներկայացնենք Եվրամիությանը անդամագրվելու վերաբերյալ, ներկայացված ծրագրի ամենակարևոր մասերից մեկն է համավարակի պայմաններում  մարտահրավերներին արձագանքելը: Այս մարտահրավերներն առաջին հերթին կապված են բնակչության կյանքի և առողջության ապահովման և վարակի հնարավորինս կանխարգելման, ինչպես նաև կառավարության կողմից տնտեսական մարտահրավերներին արձագանքելու հետ»,- հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ, Գիվի Միքանաձեն: