«Վրացական երազանք». Մեր սերվերի վրա իրականացվում է լայնամասշտաբ կիբերհարձակում, իրավապահ մարմիններին կոչ ենք անում, հետաքննել կիբերհանցագործությունը
«Վրացական երազանք». Մեր սերվերի վրա իրականացվում է լայնամասշտաբ կիբերհարձակում, իրավապահ մարմիններին կոչ ենք անում, հետաքննել կիբերհանցագործությունը

«Վրացական երազանքի» սերվերների վրա իրականացվում է մասշտաբային կիբերհարձակում, որը դարձել է պրովայդեր-ընկերությունների սարքավորումների աշխատանքի խափանման պատճառ,- այս մասին նշված է «Վրացական երազանքի» հայտարարության մեջ:

«Առկա իրադարձությունների ֆոնին, բարդ չէ գուշակել, թե որտեղից կարող է բխել այս հանցավոր գործողությունը: Ակնհայտ է, որ կոնկրետ քաղաքական ուժերի համար հանցանքը դարձել է գործողության միակ ձև: Կոչ ենք անում իրավապահ մարմիններին, հետաքննել նշված կիբերհանցանքը»,- նշված է հայտարարության մեջ: