«Վրացական երազանք». Մեր ցավն ենք հայտնում Օթար Իոսելիանիի մահվան կապակցությամբ, ցավակցում ենք ընտանիքին, բոլոր նրանց, ովքեր փայփայում են վրացական կինոն և Օթար Իոսելիանիի անմահ ստեղծագործությունները
«Վրացական երազանք». Մեր ցավն ենք հայտնում Օթար Իոսելիանիի մահվան կապակցությամբ, ցավակցում ենք ընտանիքին, բոլոր նրանց, ովքեր փայփայում են վրացական կինոն և Օթար Իոսելիանիի անմահ ստեղծագործությունները

«Վրացական երազանք»-ն իր ցավն է հայտնում վրացի կինոռեժիսոր Օթար Իոսելիանիի մահվան կապակցությամբ և ցավակցություն հայտնում նրա ընտանիքին ու հարազատներին։

«Խորը վշտով ենք ապրում վրացի կինոռեժիսոր, Վրաստանի ժողովրդական արտիստ, արվեստի վաստակավոր արտիստ Օթար Իոսելիանիի մահը։

Օթար Իոսելիանիի ինդիվիդուալիզմով և յուրահատկությամբ հագեցած աշխատանքները բազմաթիվ ճանաչումներ են նվաճել ոչ միայն Վրաստանում, այլև միջազգային ասպարեզում։

Ցավակցում ենք Օթար Իոսելիանիի ընտանիքին, ընկերներին ու հարազատներին, բոլոր նրանց, ովքեր արժեւորում են վրացական կինոն և Օթար Իոսելիանիի անմահ ստեղծագործությունները»,- ասված է «Վրացական երազանքի» ցավակցական հեռագրում։

89 տարեկանում մահացել է վրացի կինոռեժիսոր, Վրաստանի ժողովրդական արտիստ, վրացական արվեստի վաստակավոր գործիչ Օթար Իոսելիանին։