«Վրացական երազանք» կուսակցության նախընտրական շտաբի պետի առողջական վիճակի պատճառով հոկտեմբերի 1-ին նախատեսված ծրագրի ներկայացումը մի քանի օրով հետաձգվեց
«Վրացական երազանքի» նախընտրական շտաբի ղեկավարի առողջական վիճակի պատճառով հոկտեմբերի 1-ին նախատեսված նախընտրական ծրագրի ներկայացումը մի քանի օրով հետաձգվեց։ Տեղեկությունը տարածում է «Վրացական երազանքի» մամուլի ծառայությունը։
Նրանց տեղեկություններով՝ ծրագրի շնորհանդեսը տեղի կունենա հաջորդ շաբաթվա սկզբին։
«Վրացական երազանք»-ը նշում է, որ իշխող կուսակցության մամուլի քարտուղարությունը ժամկետների մասին մանրամասն տեղեկատվություն կտարածի առաջիկա օրերին։
«Վրացական երազանքի» նախընտրական շտաբը գլխավորում է Իրակլի Կոբախիձեն։