«Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ տեղի ունեցած բախման փաստով ՆԳՆ-ը հետաքննություն է սկսել բռնության հոդվածով
«Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ տեղի ունեցած բախման փաստերով Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել ՔՕ-ի 126-րդ հոդվածով, որը ենթադրում է բռնություն:
«Վրացական երազանքի» գրասենյակի մոտ, երեկ անցկացված հակացույցերի ժամանակ ոչ ոք չի տուժել:
«Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ երեկ հավաքվել էին «Փոխիր» և «Ամոթ է» շարժման ակտիվիստները: Նրանք բողոքում էին Մցխեթայում տեղի ունեցած միջադեպի դեմ, երբ տուժել է մի քանի անձ և ձերբակալվել մի քանի ցուցարար:
«Վրացական երազանքի» գրասենյակի մոտ էին նաև կառավարող կուսակցության երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները: Երիտասարդների միջև տեղի է ունեցել բախում: