«Վրացական երազանք» կուսակցության համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 30-ին
«Վրացական երազանք» կուսակցության համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 30-ին

«Վրացական երազանք» կուսակցության համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 30-ին: Այս մասին կուսակցությունում կայացած ճեպազրույցում հայտարարել է կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Ինչպես նշեց Կոբախիձեն, համագումարում կքննարկվեն ընդհանուր քաղաքական հարցեր և 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման հետ կապված հարցեր։

Բացի այդ, նրա խոսքով, կուսակցության համագումարում կթարմացվի նաեւ կուսակցության քաղխորհրդի կազմը։

«Կայացել է կուսակցության քաղխորհրդի նիստը, որտեղ քննարկվել են ընթացիկ քաղաքական խնդիրները։ Քաղխորհրդի որոշմամբ կուսակցության համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 30-ին, որին կմասնակցեն մինչեւ 350 պատվիրակներ։ Համագումարում կքննարկվեն ընդհանուր քաղաքական և 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման հետ կապված հարցեր։ Բացի այդ, կուսակցության համագումարում կթարմացվի կուսակցության քաղխորհրդի կազմը, փոքր փոփոխություն կկատարվի կուսակցության կանոնադրության մեջ, և կուսակցության համագումարը քաղխորհրդում կընտրի 15 անդամ՝ նախկինում որոշված 20 անդամի փոխարեն։

Քաղխորհրդի որոշմամբ՝ համագումարի հաստատմանը կներկայացվի քաղխորհրդի հետևյալ կազմը՝ Իրակլի Ղարիբաշվիլի, Կախա Կալաձե, Շալվա Պապուաշվիլի, Մամուկա Մդինարաձե, Դիմիտրի Սամխարաձե, Թեա Ծուլուկիանի, Վախթանգ Գոմելաուրի, Թոռնիկե Ռիժվաձե, Գիա Վոլսկի, Արչիլ Թալակվաձե, Իրակլի Չիքովանի, Անրի Օխանաշվիլի, Նիկոլոզ Սամխարաձե, Մակա Բոճորիշվիլին և Մարիամ Քվրիվիշվիլի: Կուսակցության կանոնադրության համաձայն՝ քաղխորհրդում ի պաշտոնե ընդգրկված է կուսակցության նախագահը»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Բացի այդ, ըստ Կոբախիձեի, քաղխորհրդի կազմը կհաստատվի ըստ էության անփոփոխ։

«Վերջին ժամանակահատվածում Կախա Կուկավան և Էկա Տիկարաձեն, ըստ էության, կուսակցական գործունեությամբ չեն զբաղվել։ Նրանց հետ զրուցել ենք, նրանք այլեւս ներկայացված չեն Քաղխորհրդում։ Մնացած կազմը անփոփոխ է։ Ժամանակին քաղխորհուրդը հաստատվել է 21 անդամից բաղկացած, իսկ հիմա այն իջեցնում ենք 15+1-ի»,- ասել է Կոբախիձեն։