«Վրացական երազանք» կուսակցության գրասենյակում ընթանում է խորհրդարանային մեծամասնության նիստը
«Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակում այս րոպեներին ընթանում է խորհրդարանային մեծամասնության նիստը:
Նախնական տեղեկությամբ, հնարավոր է հանդիպմանը քննարկվի կառավարական փոփոխությունների հարցը: Այդ թվում տարածվում է լրատվություն, որ հնարավոր է այսօր պաշտոնից հեռանա վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, որը օրենքի համաձայն, առաջացնելու է կառավարության այլ անդամների իրավասությունների սահմանափակում:
Ինչպես այսօր մինչ հանդիպումը հայտարարել է պատգամավոր Նուկրի Քանթարիան, նիստին ներկա է լինելու նաև Բիձինա Իվանիշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan