Խորհրդարանային մեծամասնության անդամները հայտարարել են, որ կառավարական փոփոխությունների մասին քննարկումներ չեն եղել
«Վրացական երազանք» կուսակցության գրասենյակում ավարտվել է խորհրդարանային մեծամասնության նիստը: Հանդիպումը սկսվել էր ժամը 15:00-ին:
Հանդիպմանը ներկա էին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին:
Հանդիպման ավարտից հետո խորհրդարանային մեծամասնության անդամները հայտարարել են, որ զրուցել են ընթացիկ հարցերի շուրջ և կառավարական փոփոխությունների մասին քննարկումներ չեն եղել:
Հեղինակ -
Edgar Barsegyan