«Վրացական երազանք» քաղաքական խորհուրդ. Նախագահին հիշեցնում ենք, որ պետական համակարգի խաղի կանոնները սահմանվում են Սահմանադրությամբ, և նախագահին ոչ ոք չի տա այն խմբագրելու հնարավորություն
Նախագահն առաջին հերթին պետք է հարգի Վրաստանի սահմանադրությունը և նախագահի սահմանադրական պատասխանատվությունն ու պարտավորությունները,- ասվում է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» քաղաքական խորհրդի հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է, որ Սահմանադրության նկատմամբ հարգանքը և դրան համապատասխան գործելը բոլոր սահմանադրական մարմինների առաջնային պարտականությունն է: Մասնավորապես, դա վերաբերում է Վրաստանի նախագահին, ով պարտավոր է պաշտպանել Սահմանադրությունը հենց Սահմանադրությամբ՝ ուղիղ տեքստով։
Սահմանադրության համաձայն՝ Վրաստանի կառավարությունն ունի արտաքին քաղաքականություն վարելու բացառիկ իրավունք, և դրա իրականացմանը Վրաստանի նախագահի ներգրավումը հնարավոր է միայն բացառիկ դեպքերում՝ կառավարության արտահերթ համաձայնությամբ։
«Խախտելով սահմանադրական այս վերապահումը, առանց Վրաստանի կառավարության համաձայնության, Վրաստանի նախագահը, ինչպես ինքն է խոստովանել երեկվա նիստում, մի քանի այցեր է կատարել տարբեր երկրներ։ Նշենք նաև, որ այդ այցերը նախագահը ծրագրել է առանց կառավարության հետ նախնական խորհրդակցության, և այցերի մասին կառավարությունն իրազեկվել է միայն դրանից հետո՝ ինչը հաստատում է, որ նախագահը դիտավորյալ խախտել է Սահմանադրությունը։ Մենք հոգացել ենք նախագահի ինստիտուտի մասին և չենք հրապարակել այս փաստը, սակայն այժմ, երբ նախագահն ինքն է դա հրապարակել, հարկ ենք համարում դրան քաղաքական արձագանք ունենալ։ Հետաքրքիր է, որ նախագահն իր երեկվա ելույթում ոչ մի խոսք չասաց իր եվրոպական այցերի մասին, երբ մարտի 5-ին արտահերթ նստաշրջանի գումարումը բացատրեց այցի վերաբերյալ հրատապ զեկույց ներկայացնելու անհրաժեշտությամբ։ Այս փաստը ցույց է տալիս նաև, որ նախագահը վերադարձել է Եվրոպայից՝ առանց որևէ շոշափելի արդյունքի», – ասված է հայտարարության մեջ։
«Վրացական երազանք»-ն անընդունելի է համարում նախագահի քննադատությունը Ուկրաինայի նկատմամբ իշխանության դիրքորոշման վերաբերյալ։
«Երեկ մենք լսեցինք նաև Վրաստանի նախագահի որոշ անհասկանալի հայտարարություններ ընթացող գործընթացների վերաբերյալ։ Դրանցից «առանձնահատուկ» էր հետեւյալ արտահայտությունը՝ «Իշխանությունը մեղք է գործում, երբ չի համարձակվում արտահայտել այն, ինչ թելադրում է մեր պատմությունն ու արժանապատվությունը»։ Սակայն նման վիրավորական արտահայտությունից դուրս նա չհստակեցրեց, թե ինչ նկատի ունի իշխանության անհանդուգն ու անարժան գործողություն ասելով։ Հիշեցնենք, որ մեր իշխանությունը հստակ դիրքորոշում է արտահայտել բոլոր միջազգային հարթակներում, բոլոր քաղաքական որոշումներում՝ կապված Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցության և ռուսական ագրեսիային պատասխանի հետ՝ լինի դա Եվրոպայի խորհրդին Ռուսաստանի անդամակցության կասեցում, ՄԱԿ-ի բանաձևի համաֆինանսավորում: Եթե նախագահը նկատի ունի, որ Վրաստանը պետք է միանար պատժամիջոցներին և ներքաշվեր պատերազմի մեջ, պետք է բարի լինի, քաջություն դրսևորի և բացահայտ ասի։ Հուսով ենք, որ նա չի կրկնում արմատական ընդդիմության մարտավարությունը, որը չի կարող բացահայտ խոսել պատժամիջոցների և պատերազմի մասին, բայց փորձում է իշխանությանը այդտեղ մղել իր բոլոր սադրանքներով»,- ասվում է հայտարարության մեջ։
Իշխող կուսակցությունը գտնում է, որ Սահմանադրության դեմ նախագահի գործողություններն ու հայտարարությունները հատուկ վտանգ են ներկայացնում այն ժամանակ, երբ աշխարհի և Վրաստանի անվտանգությունը Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի համատեքստում առանձնահատուկ մարտահրավերների առաջ է կանգնած։