«Վրացական երազանք»-ի խորհրդարանական մեծամասնությունը և կառավարության թիմը արտագնա աշխատանքային հանդիպում են անցկացրել
«Վրացական երազանք»-ի խորհրդարանական մեծամասնությունը և կառավարության թիմը արտագնա աշխատանքային հանդիպում են անցկացրել

Կաճրեթիում՝ «Ամբասադորի» հյուրանոցում, տեղի ունեցավ «Վրացական երազանքի» խորհրդարանական մեծամասնության և կառավարության թիմի արտագնա աշխատանքային հանդիպումը։

«Վրացական երազանքի» մամուլի գրասենյակի հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են ընթացիկ քաղաքական հարցեր, իշխող թիմի քաղաքականությունն ընթացիկ հարցերի վերաբերյալ, գնահատվել է 2022 թվականի անցած ժամանակահատվածը և պլանավորվել հետագա քայլերը։

Նրանց փոխանցմամբ, հատկապես ընդգծվել է 12 կետից բաղկացած ծրագրի իրականացման գործընթացում կառավարության և խորհրդարանական մեծամասնության համակարգված աշխատանքի կարևորությունը։