«Վրացական երազանք»-ի տեղեկություններով՝ Չխորոծղուում «Գվարամիա-Մելիա» կուսակցության անդամը, ով գտնվում էր հարբած վիճակում, վնասել է «Երազանքի» ընտրական շտաբի պետի մեքենան
«Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության անդամ, Չխորոծղուի նախընտրական շտաբի ղեկավար Ջումբեր Իզորիայի մեքենան վնասել է «Ախալի» կուսակցության անդամ, Չխորոծղուի նախկին պատգամավոր Վախթանգ Լեմոնջավան։ Տեղեկությունը տարածում է «Վրացական երազանքի» մամուլի ծառայությունը։
Նրանց տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ ուշ գիշերին։
«Վրացական երազանք»-ը պարզաբանում է, որ Վախթանգ Լեմոնջավան Չխորոծղուում «Ախալի-Գիրչի-Դրոա» կոալիցիայի նախընտրական շտաբի պետ Գիգա Լեմոնջավայի հայրն է։
«Ես մեքենաս թողել եմ Լեսիչինե գյուղի կենտրոնում, գնացել ենք ժողովների ու երբ վերադարձա, տեսա մեքենայի մոտ հավաքված մարդկանց։ Ինչպես ավելի ուշ իմացա, հարբած վիճակում գտնվող Վախթանգ Լեմոնջավան շտապել է դեպի մեքենան, իրեն ոչ պատշաճ վարք դրսևորել, զայրացել, քարեր նետել մեքենայի ուղղությամբ։ Փաստը բազմաթիվ ականատեսներ ունի։ Մեզ՝ «Վրացական երազանք»-ի համար կարևոր է, որ նախընտրական քարոզարշավը անցնի խաղաղ միջավայրում, սակայն մենք տեսնում ենք ագրեսիա, բռնություն, անձնական տարածքի ներխուժում, համախոհներին ծեծի ենթարկելու փորձեր, հակառակորդների կողմից խուլիգանություն, որն իսկապես բևեռացում է առաջացնում։ Այս գործողությունը ֆիքսել են տեսախցիկները և հետաքննություն է սկսվել։ Կոչ եմ անում հակառակորդներին ընտելանալ պարտությանը և չփորձել դուրս գալ օրենքի շրջանակներից»,- ասում է Ջումբեր Իզորիան։
Նշված թեմայով այսօր ժամը 14:00-ին «Վրացական երազանք»-ի Չխորոծղուի գլխավոր գրասենյակում տեղի կունենա ճեպազրույց։