«Վրացական երազանք»-ի կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել խորհրդարանական մեծամասնության նիստը
«Վրացական երազանք»-ի կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել խորհրդարանական մեծամասնության նիստը

Այսօր տեղի է ունեցել խորհրդարանական մեծամասնության նիստ։ Նիստում  խոսակցությունն անդրադարձել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ գների կարգավորման վերաբերյալ նախաձեռնությանը։ Նշվեց, որ համապատասխան օրինագիծը կներկայացվի Վրաստանի խորհրդարան, որին կաջակցի մեծամասնությունը։ Քննարկվել է նաև միգրացիայի հարցը։

Բացի այդ, մեծամասնության անդամները քննարկել են «Ժողովրդի ուժ» նախաձեռնած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։ Նշվեց, որ խորհրդարանական մեծամասնությունը կողմ է օրենքի նախագծի սկզբունքներին, մանրամասների շուրջ քննարկումը կշարունակվի։

Մեծամասնության անդամները քննարկել են նաեւ ընթացիկ նստաշրջանային շաբաթվա լիագումար նիստերում քննարկվելիք հարցերը։ Փետրվարի 21-ին «Նախարարի ժամ» ձեւաչափով կլսեն ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին։ Փետրվարի 22-ի նիստում կքննարկվեն տարբեր օրինագծեր, կլսվեն հանձնաժողովների հաշվետվությունները։