«Վրացական երազանք»-ի կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել խորհրդարանական մեծամասնության նիստը
«Վրացական երազանք»-ի կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել խորհրդարանական մեծամասնության նիստը։
Իշխող կուսակցության փոխանցմամբ՝ մեծամասնության անդամները քննարկել են հաջորդ նստաշրջանային շաբաթվա քննարկվելիք հարցերը։
«Զրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի շուրջ ընթացող իրադարձությունները, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի տարեկան զեկույցը Վրաստանի խորհրդարանին, որը տեղի կունենա մարտի 14-ին, ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրիի լսումները»,- հայտնել են «Վրացական երազանք» կուսակցությունից։