«Վրացական երազանք»-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա է ընթանում
«Վրացական երազանք»-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա է ընթանում

Ակցիայի մասնակիցները խորհրդարանի մոտից երթով շարժվեցին դեպի «Վրացական երազանք»-ի կենտրոնական գրասենյակ։

Հավաքվածները բողոքում են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի դեմ։

Բողոքի ակցիայի մասնակիցներին եկել են «Ոչ ռուսական օրենքին», «Ո՛չ ռուսական երազանքին» մակագրությամբ պաստառներով։

Հանրահավաքի մասնակիցները պահանջում են մոտենալ «Վրացական երազանք»-ի գրասենյակին, ինչին տեղում մոբիլիզացված իրավապահները թույլ չեն տալիս։ Հանրահավաքի մասնակիցներն ասում են, որ ցանկանում են մոտենալ գրասենյակ, որպեսզի ավելի լավ լսեն «Վրացական երազանք»-ի բողոքի ձայնը։

Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների խոսքով՝ իրավապահները ստեղծել են շղթա՝ էքսցեսները կանխելու և հասարակական կարգը պաշտպանելու համար։