«Վրացական երազանք»-ի գրասենյակում ընթանում է խորհրդարանական մեծամասնության նիստը
«Վրացական երազանք»-ի գրասենյակում ընթանում է խորհրդարանական մեծամասնության նիստը

«Վրացական երազանք»-ի գրասենյակում ընթանում է խորհրդարանական մեծամասնության նիստը:

Հանդիպմանը քննարկվում է թմրաքաղաքականության ազատականացման հարցը:

Նիստին ներկա է նաև «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին:

Խորհրդարանի առողջապահության կոմիտեի նախագահ Ակակի Զոիձեի հայտարարությամբ, մեծամասնության այսօրվա նիստին քննարկելու են այն մասին, թե ինչ ժամկետներում պետք է իրագործվի թմրաքաղաքականության բարեփոխումը:

Ինչպես լրագրողներին հայտնել է Զոիձեն, թմրաքաղաքականության առնչությամբ խստացվելու է օրենսդրությունը, իսկ թմրանյութ օգտագործողների նկատմամբ իրականացվելու է հումանիզացիա: