«Վրացական երազանք»-ը նախընտրական հանդիպումներ է սկսում մարզերում
«Վրացական երազանք»-ը նախընտրական հանդիպումներ է սկսում մարզերում

«Վրացական երազանք»-ը նախընտրական հանդիպումներ է սկսում մարզերում:

Կուսակցության մամուլի գրասենյակի հաղորդմամբ՝ այսօր Մցխեթա-Մթիանեթից կմեկնարկեն «Վրացական երազանք» -ի նախընտրական քարոզարշավի շրջանակներում տարածաշրջանային միջոցառումները։

Մցխեթա քաղաքում՝ Սվետիցխովլիի մերձակայքում, հանդիպում կանցկացվի բնակչության հետ, որտեղ ելույթ կունենան իշխող կուսակցության առաջնորդները։ Միջոցառումը կմեկնարկի ժամը 20:00-ին։