«Վրացական երազանք»-ը նախագահական ընտրություններին աջակցելու է Սալոմե Զուրաբիշվիլիին
«Վրացական երազանք»-ը նախագահական ընտրություններին աջակցելու է Սալոմե Զուրաբիշվիլիին

«Վրացական երազանք» կուսակցությունը նախագահական ընտրություններին աջակցելու է Սալոմե Զուրաբիշվիլիին: Այս մասին քաղխորհրդի նիստի ավարտից հետո հայտարարել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:

«Սալոմե Զուրաբիշվիլիի մեջքին մեծ քաղաքական փորձ է, ինչպես նաև դիվանագիտական փորձ: Նա կարող է դառնալ Վրաստանի պատմությունում առաջին վերկուսակցական նախագահ: Գտնում ենք, որ Սալոմե Զուրաբիշվիլին կարող է ներդնել նոր ավանդույթ սահմանադրական համակարգում: Նա իր իրավասությունները կատարելու է, ոչ թե քաղաքական կուսակցությունների հետաքրքրությունների պաշտպանությամբ, այլ հենվելու է երկրի և հասարակության հետաքրքրությունների վրա: Կոչ եմ անում հասարակությանը աջակցել տիկին Սալոմե Զուրաբիշվիլիին»,-հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում նախագահի թեկնածություն ցանկացողների հայտերի ընդունման գործընթացը ավարտվել է սեպտեմբերի 8-ին: ԿԸՀ  է մտել 46 դիմում, այստեղից  26-ը ներկայացվել է նախաձեռնողական խմբերի, իսկ  12-ը քաղաքական  կուսակցությունների կողմից:

Թեկնածու գրանցվելու ցանկացողները 10 օրվա ընթացքում , ընտրական վարչակազմ պետք է ներկայացնեն աջակիցների ստորագրությունները:

Վրացական երազանքը թեկնածու չի առաջադրել:

Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 28-ին: