«Վրացական երազանք»-ը հրապարակում է Քութայիսիում կուսակցությունների վարկանիշների և քաղաքապետի թեկնածուների սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները
Ըստ խորհրդարանական մեծամասնության անդամ Գիվի Միքանաձեիի պարզաբանմաբ «Վրացական երազանք» -ի Քութայիսիի քաղաքապետի թեկնածու Իոսեբ Խախալեիշվիլին ունի բոլոր տվյալները, որպեսզի առաջին փուլում համոզիչ հաղթանակ տանի:
Այսօր Գիվի Միքանաձեն մամուլի ասուլիսում խոսեց կուսակցության սոցիոլոգիական խմբի կողմից Քութայիսիում անցկացված հարցման արդյունքների մասին: Նրա խոսքով, Քութայիսիի ամբողջ տարածքում հարցմանը մասնակցել է 987 հարցված:
«Կուսակցությունների վարկանիշների կշռված տվյալները հետևյալն են. « Վրացական երազանք »՝ 44,7 տոկոս; «Ազգային շարժում» ՝ 32,6 տոկոս; «Հայրենասերների դաշինք» ՝ 3,1 տոկոս; «Հանուն Վրաստանի`2,9 տոկոս; «Շինարարի Ռազմավարություն » 2,6 տոկոս; «Գիրչի- ավելի շատ ազատություն» 2,5 տոկոս; «Փորձի’ր» 2,3 տոկոս; «Եվրոպական Վրաստան» ՝ 2,2 տոկոս; «Քաղաքացիներ» ՝ 1,5 տոկոս; «Լեյբորիստական կուսակցություն» ՝ 1,5 տոկոս; «Գիրչի» – 0,4 տոկոս; «Միասնական Վրաստան» ՝ 0,4 տոկոս; Այլ կուսակցություններ ՝ 3,3 տոկոս:
Եթե Քութայիսիի սակրեբուլոյի ընտրություններն ավարտվեն նման արդյունքներով, ընդամենը երեք քաղաքական սուբյեկտ կհաղթահարեն 3 տոկոսի ընտրաշեմը, իսկ 28 մանդատը կբաշխվի հետևյալ կերպ. «Վրացական երազանք» ՝ 16 տեղ; «Ազգային շարժում» 11 մանդատ; «Հայրենասերների դաշինք» մեկ մանդատ:
Քաղաքապետի պաշտոնում Իոսեբ Խախալեիշվիլիի վարկանիշը 50,3 տոկոս է, Խատիա Դեկանոիձեն ՝ 37,8 տոկոս, մյուս թեկնածուները ՝ 11,9 տոկոս », – ասել է Միքանաձեն: