«Վրացական երազանք» դաշինքը ներկայացրել է «Գիրգվլիանի ուղղումներ» օրենսդրական նախաձեռնությունը
«Վրացական երազանք» դաշինքը ներկայացրել է «Գիրգվլիանի ուղղումներ» օրենսդրական նախաձեռնությունը

«Վրացական երազանք» դաշինքը ներկայացրել է «Գիրգվլիանի ուղղումներ» օրենսդրական նախաձեռնությունը, որի համաձայն, փոփոխություններ են մտցվում ՔՕ-ի 12-րդ հոդվածում և օրենսգրքին կավելանա երկու նոր հատուկ հոդված: Նախաձեռնության առնչությամբ այսօր անցկացված մամլո ասուլիսին մանրամասն խոսել է դաշինքի ղեկավար Մամուկա Մդինարաձեն և նշել, որ օրինագիծը գրանցվելու է հենց այսօր:

Նրա խոսքով, ընթացիկ տարվա հունվարի 29-ին դաշինքն արել էր հայտարարություն, որ կպատրաստեր օրենսդրական նախաձեռնություն:

 

Պատգամավորը մեկնաբանում է, որ նախաձեռնության շրջանակներում պատրաստված հոդվածներից մեկը վերաբերելու է պետական քաղաքական պաշտոնատար անձի կողմից իրավասությունների չարաշահմանը, իսկ մյուսը՝ այդ անձանց կողմից անօրեն հրամաններ տալուն: