«Վրացական երազանք». Ընտրությունները մի տեսակ հանրաքվե են, որտեղ մարդիկ վերջապես պետք է որոշեն՝ ընտրում են պատերազմը թե՞ խաղաղությունը, բարոյական դեգրադացիան թե՞ ավանդական արժեքները
«2024 թվականի խորհրդարանական ընտրությունները մի տեսակ հանրաքվե են, որտեղ վրաց ժողովուրդը պետք է վերջապես որոշի՝ կընտրի պատերազմը թե՞ խաղաղությունը, ընտրի բարոյական դեգրադացիան թե՞ ընտրի ավանդական արժեքները, ընտրի Վրաստանի ստրկական կախվածությունը արտաքին ուժերից, թե ընտրի անկախ և ինքնիշխան պետություն, ընտրի հավաքական «Ազգային շարժում» կամ ընտրի «Վրացական երազանք»-ին» , -ասված է «Վրացական երազանք»-ի քաղխորհրդի հայտարարության մեջ։
Ինչպես նշվում է «Վրացական երազանք»-ում, «Վրացական երազանք»-ի խորհրդարանական մեծամասնություն ստանալու դեպքում կարճաժամկետ, 4-ամյա խնդիրը հաջողությամբ կկատարվի՝ Վրաստանում կհաղթեն խաղաղությունը, ավանդական արժեքները և պետական ինքնիշխանության գաղափարը։
«Վրացական երազանք»-ի քաղխորհրդի հայտարարության մեջ նշվում է, որ հավաքական «Ազգային շարժում»-ը դեռ ունի ուժեղ արտաքին հովանավորներ։