Վրացական ընկերություններին հնարավորություն է ընձեռվում Լաս Վեգասում մասնակցել ոսկերչության ցուցահանդեսին
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության «Արտադրիր Վրաստանում» գործակալության աջակցությամբ, վրացական ընկերություններին հնարավորություն է ընձեռվում մասնակցել ոսկերչության արդյունաբերության ամենամասշտաբային «Las Vegas couture show» ցուցահանդեսին:
Ցուցահանդեսն անցկացվում է 2020 թվականի հունիսի 1-ից 5-ը, ԱՄՆ-ում, Լաս Վեգասում:
Միջազգային միջոցառումը միավորում է մոտ 300 մասնակից ընկերություն և ավելի քան 5000 այցելուի:
«Արտադրիր Վրաստանում» գործակալության տեղեկությամբ, ցուցահանդեսին մասնակցել ցանկանալու դեպքում, վրացական ընկերությունները պետք է գրանցում անցնեն մինչև նոյեմբերի 27-ը: