Վրացական ավիացիոն շուկա է մուտք գործում ուկրաինական նոր «Bees Airline» ավիաընկերությունը
Ուկրաինական ցածր բյուջե ունեցող «Bees Airline» ավիաընկերությունը դիմել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալությանը՝ վրացական ավիացիոն շուկա մուտք ունենալու և կանոնավոր չվերթների թույլտվություն ստանալու համար: Տեղեկատվությունը տարածում է Ավիացիոն գործակալությունը:
«Համապատասխան դիմումը գերատեսչություն է ներկայացվել այս տարվա ապրիլի 15-ին: Ավիաընկերության կողմից ներկայացված չվերթի ժամանակացույցի համաձայն, ուկրաինական ավիափոխադրողը նախատեսում է թռիչքներ իրականացնել Կիև-Թբիլիսի-Կիև ուղղությամբ՝ այս տարվա ապրիլի 30-ից, շաբաթը երկու անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ:
Այս փուլում գործակալությանը ներկայացված փաստաթղթերը վերանայվում են օրենսդրությանը համապատասխան, որպեսզի ուկրաինական ավիաընկերությանը թույլատրվի մուտք գործել վրացական ավիաշուկա և տրամադրել համապատասխան թույլտվություն», – ասված է հայտարարության մեջ: