Վրացական անձնագիրը բարելավել է իր դիրքերը միջազգային վարկանիշում
Վրացական անձնագիրը բարելավել է իր դիրքերը միջազգային վարկանիշում

Շենգենի գոտու պետությունների հետ անայցագրային ռեժիմի գործարկման արդյունքում, Վրաստանի քաղաքացու անձնագիրն իր դիրքերը բարելավել է 15 միավորով:

Անձնագրերի վարկանիշն է հրապարակել Henley&Partners կոնսուլտացիոն ընկերությունը:

Ըստ վարկանիշի, 199 երկների միջև Վրաստանը 53-րդն է, նախորդ վարկանիշում 68-րդ տեղում էր:

Զեկույցի համաձայն, Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա կամ դյուրացված գործընթացներով ճամփորդել աշխարհի 99 երկրներում:

Անձնագրերի ինդեքսում առաջատարն է Գերմանիան, երկրորդ տեղում է Սինգապուրը:

Տարածաշրջանի պետություններից Ուկրաինան 44-րդ տեղում է, Ռուսաստանը 48-րդ, Թուրքիան 50-րդ, իսկ Ադրբեջանը՝ 72-րդ: