Վրաց Ուղղափառ եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդը։ Տոնական պատարագ կմատուցվի բոլոր գործող տաճարներում։
Ծաղկազարդը 12 տոներից մեկն է և նշվում է Զատիկից մեկ շաբաթ առաջ։ Այս օրը Եկեղեցին նշում է Փրկչի փառավոր մուտքը Երուսաղեմ։ Ավետարանի համաձայն՝ Լազարոսի հարություն առնելուց հետո Քրիստոսը ժամանել է Երուսաղեմ՝ տոնելու Պասեքը։ Նա քաղաք է մտել էշի վրա նստած, իսկ բնակչությունը նրան դիմավորել է տոնախմբությամբ։ Նրանք իրենց հագուստներն ու արմավենու ճյուղերը նետել են Փրկչի վրա և վանկարկել «Օրհնյալ է նա, ով գալիս է Տիրոջ անունով»:
Հավատացյալներն այս օրը տաճար են գնում արմավենու ճյուղերով, որոնք հետո պահվում են ամբողջ տարվա ընթացքում: