Այսօր Վրաց Ուղղափառ եկեղեցին նշում է Ավագ (Կարմիր) Ուրբաթը – Ավագ շաբաթվա ամենածանր օրը: Ուղղափառ եկեղեցին հիշում է Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման օրը:
Տաճարներում այսօր կկատարվի արարողություն: Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք, Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդը Սամեբայի տաճարում, 14:00-ին կկատարի թաղման կարգը:
Ավագ ուրբաթ օրը տաճարներում պատարագ չի մատուցվում:
Հավատացյալներն այս օրը կարմիր ձու են ներկում, ինչպես նաև պատրաստում թխվածքաբլիթներ: